Մադրիդի «Ռեալը»՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակի համար պայքարել են Մադրիդի «Ռեալը» և Լիվերպուլի նույնանուն թիմը:

Խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով 1-0 հաշվով, միակ գոլի հեղինակը բրազիլացի Վինիշիուս Ժունիորն է (Կրտսերը):

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:

«Ռեալն» իր պատմության ընթացքում 14-րդ անգամ է վաստակել Հին մայրցամաքի ամենակարևոր տիտղոսը, ինչը եվրոպական ֆուտբոլում բացարձակ նվաճում է:

«Ռեալի» իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին էլ յուրօրինակ ռեկորդ է սահմանել, չորս անգամ շահելով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը. երկու անգամ «Միլանի» և երկու անգամ «Ռեալի» հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button