Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է՝ Լիմանը գրավված է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ ռուսական զինված ուժերը գրավել են Ուկրաինայի արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Լիման քաղաքը։

Մինչև պատերազմը Դոնեցկի մարզի այդ քաղաքն ուներ մոտ 20 հազար բնակչություն, այն Կիևի վերահսկողության տակ գտնվող Սլովյանսկ և Կրամատորսկ տանող ճանապարհին է։ Լիմանի գրավմամբ ռուսական ուժերը կարող են շրջափակման մեջ առնել ուկրաինական բանակի արևելյան խմբավորումը։

Կիևը Լիմանը կորցնելու վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button