Սկանդալ Վրաստանում՝ ֆրանսիական Le Figaro-ի հոդվածի պատճառով

Ֆրանսիական առաջատար թերթերից Le Figaro-ում Վրաստանին նվիրված հոդվածը պաշտոնական Թբիլիսին անվանել է «կեղտոտ հակապետական սադրանք»։

Հոդվածը լույս է տեսել «Վրաստանը հեռանում է ԵՄ-ից, որպեսզի վերադառնա Մոսկվայի ազդեցության գոտի» վերնագրի ներքո։ Դրանում մասնավորապես ասվում է, որ «Պուտինի նախկին թիվ մեկ թշնամին»՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «դանդաղ մահանում է բանտում՝ 54 տարեկան հասակում»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այդ հոդվածը պատվիրել է Սաակաշվիլիի նախկին խորհրդական Ռաֆայել Գլյուկսմանը։

«Մեր ընդդիմությունը հպարտությամբ կրկնում և մեջբերում է այդ հոդվածն ու այն անվանում աղետ։ Ուզում եմ մեր քաղաքացիներին և մեր հարգելի պատգամավորներին ասել, որ իրականում դա հերթական կեղտոտ հակապետական հոդվածն է», – հայտարարել է Վրաստանի ղեկավարը:

«Ո՞վ է պատվիրել այդ հոդվածը։ Այն պատվիրել է պարոն Գլյուկսմանը։ Դուք հրաշալի գիտեք, թե ով է Ռաֆայել Գլյուկսմանը՝ նա Սաակաշվիլիի խորհրդականն էր, որը սպանել, բռնաբարել և խոշտանգումների է ենթարկել մարդկանց։ Այդ մարդն այսօր Եվրախորհրդարանի պատգամավոր է։ Իսկ հոդվածի հեղինակը Իզաբել Լազերն է՝ Գլյուկսմանի ընկերուհին», – պնդել է վարչապետ Ղարիբաշվիլին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button