Երևանը Բաքվին կոչ է անում «զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից»

Loading...

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է երեկ Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը:

Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից, հայտարարում է Արտգործնախարարությունը:

«Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է», — ասված է հաղորդագրության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը կարևոր է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի «սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն»։

«Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները», — նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահը երկու օր առաջ հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։

Պաշտոնական Երևանը, հակադարձելով Ալիևին, կոչ էր արել չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»։ Նախարար Արարատ Միրզոյանն էլ շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ստորագրելով` Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button