Մոլդովայի նախկին նախագահի պնդմամբ` իր դեմ քրգործն ունի նաև աշխարհաքաղաքական նպատակներ

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնն ասել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը հետապնդում է ոչ միայն ընդդիմության դեմ պայքարի խնդիր, այլ նաև աշխարհաքաղաքական որոշակի նպատակներ։

«Ես հիմքեր ունեմ կարծելու, որ ոչ միայն ներքաղաքական շահեր են հետապնդվում, ոչ միայն ընդդիմության դեմ պայքարելը, այլև որոշակի աշխարհաքաղաքական նպատակներ, և ամեն գաղտնիք վաղ թե ուշ պարզ է դառնում»,- գրել է նա կիրակի օրը Տելեգրամի իր ալիքում։

Նախկին նախագահը հայտնել է, որ իր փաստաբանները վիճարկել են դատարանի որոշումը՝ իր նկատմամբ բոլոր սահմանափակումների վերաբերյալ, որոնք կիրառվել են դատախազության պահանջով։

Քիշնևի դատարանը Իգոր Դոդոնի համար 30-օրյա տնային կալանք է սահմանել՝ մերժելով նրան ճաղերի ետև ուղարկելու դատախազության պահանջը։

Բազմահատոր քրեական գործի շրջանակում, որը ստացել է «փաթեթի գործ» անվանումը, Դոդոնին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածներով՝ պետական դավաճանություն, կոռուպցիա, հանցավոր կազմակերպության կողմից կուսակցության ֆինանսավորում, ապօրինի հարստացում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button