Իրանի մի շարք քաղաքներում կրկին ցույցեր են

Իրանի մի շարք քաղաքներում ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել՝ «մահ Խամենեիին» վանկարկումներով։ Բողոքի ցույցեր է հարուցել Աբադան քաղաքում շենքի փլուզումը, որն ավելի քան երեք տասնյակ մարդու կյանք է խլել։

Տասը հարկանի շենքը փլուզվել է երկուշաբթի օրը, զոհվել է 34 մարդ, վիրավորների թիվը 37 է, փրկարարները երկրորդ օրն է՝ շարունակում են որոնողական աշխատանքները։ Ենթադրվում է, որ ավելի քան 25 զոհերի մարմիններ դեռ փլատակներում են։

Իշխանությունները վթարի համար մեղադրում են կառուցապատողին, շինարարական իրավախախտումների կասկածանքով ձերբակալվել է 13 մարդ։ Ցուցարարները, սակայն, պնդում են, որ վթարի պատճառը կառավարության անփութությունն ու համակարգային կոռուպցիան է։

Նավթով հարուստ Խուզեստան նահանգում գտնվող Աբադանի բնակչության մեծ մասը էթնիկ արաբներ են, որոնք տևական ժամանակ բողոքում են իրենց նկատմամբ ազգային խտրականության քաղաքականությունից։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button