Մոսկվայում «ողջամիտ» են որակում Կիևին մեծ հեռահարությամբ հրթիռային համակարգեր չտրամադրելու Բայդենի որոշումը

Մոսկվան շտապել է արձագանքել Սպիտակ տան ղեկավարի հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները Ուկրաինային չի տրամադրի հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ջո Բայդենի որոշումը գնահատել է «ողջամիտ»: «Հակառակ դեպքում, եթե հարձակում լիներ մեր քաղաքների վրա, Ռուսաստանի զինված ուժերը կիրականացնեին իրենց սպառնալիքը և կհարվածեին այդ հանցավոր որոշումների կենտրոններին», – Telegram-ում գրել է Մեդվեդևը։

Ուկրաինային նման հրթիռային համակարգեր չտրամադրելու որոշման մասին Բայդենը հայտարարել է նախօրեին: Թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել։

Անցյալ շաբաթ CNN-ը, The Washington Post-ը հաղորդել էին, որ Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինային տրամադրել հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել հարյուրավոր մղոն հեռավորության վրա գտնվող թիրախները։ Այդ լրատվամիջոցների համաձայն` խոսքը HIMARS բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային և MRLS բազմակի արձակման հրթիռային համակարգերի մասին է։ Հենց այս տեսակի զինատեսակներ էին ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները խնդրում տրամադրել:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button