Սերբիայի նախագահը խոստանում է շարունակել ԵՄ-ին անդամակցությանն ուղղված քայլերը

Սերբիայի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնող Ալեքսանդր Վուչիչը խոստանում է շարունակել Եվրամիությանը՝ երկրի անդամակցությանն ուղղված քայլերը։ Այսօր երդմնակալության արարողությանը նախագահի պաշտոնում վերընտրված Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի համար առաջնահերթություն է շարունակում մնալ 27 անդամներից բաղկացած դաշինքին միանալը՝ հորդորելով հաջորդ կառավարությանը ակտիվացնել ջանքերն այդ նպատակին հասնելու համար:

Վուչիչն իր ելույթում չի խոսել Բելգրադի ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններից, միայն ակնարկել է, որ նոր կառավարությունը կարող է քննարկել Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալու հարցը։ Մինչ այդ Սերբիան Եվրոպայի միակ երկիրն է, որը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, թեև կողմ է քվեարկել ՄԱԿ-ի երեք բանաձևերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button