Տաջիկստանում «հակաահաբեկչական գործողության» ընթացքում սպանվել է 5 հոգի. ՆԳՆ

Տաջիկստանի Լեռնային Բադախշանի շրջանում հինգ խաղաղ բնակիչ է սպանվել «հակաահաբեկչական գործողության» ընթացքում, այս մասին տեղեկացնում է այդ երկրի ՆԳՆ-ն։ Գերատեսչության համաձայն՝ «վնասազերծվել են կազմակերպված հանցավոր և ահաբեկչական խմբավորման անդամներ», որոնք «զինված դիմադրություն» են ցույց տվել։

Հաղորդվում է մեկ անձի ձերբակալության մասին, որն ըստ պաշտոնական աղբյուրների՝ «ահաբեկչական խմբավորման առաջնորդներից» է։ Զոհերի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությանը հայտնել են, որ սպանվածները անզեն քաղաքացիական անձինք են։

Չինաստանին և Աֆղանստանին սահմանակից Լեռնային Բադախշանի տարածաշրջանում իրավիճակը սրվել է մայիսի 14-ից հետո, երբ հարյուրավոր բնակիչներ փողոց դուրս եկան շրջանի ղեկավարության հրաժարականի պահանջով՝ բախվելով ուժայինների կոշտ դիմադրությանը: Դրան հաջորդել են Տաջիկստանի ուժայինների «հակաահաբեկչական գործողությունները», որոնց ընթացքում, ինչպես հաղորդվել է, զոհվել է շուրջ երկու տասնյակ մարդ, բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, տասնյակ անձինք՝ բերման ենթարկվել։

250 հազար բնակչություն ունեցող Լեռնային Բադախշանի ինքնավար մարզը Տաջիկստանի ամենաաղքատ շրջաններից է, որտեղ հասնելն անգամ բարդ է լեռնային տեղանքի պատճառով, տնտեսությունը խարխլված է գործազրկության, դժվարին կենսապայմանների և սննդի բարձր գների պատճառով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button