Բայդեն․ «Ադրբեջանը որոշիչ դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում»

«Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքի», ինչպես նաև Ուկրաինային վառելիքի մատակարարումների միջոցով որոշիչ դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայունացման գործում», – Իլհամ Ալիևին ուղղված նամակում գրել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը Ադրբեջանի նախագահին ուղերձով է դիմել Բաքվում այսօր մեկնարկած նավթագազային ցուցահանդեսի առթիվ։ Ջո Բայդենն իր ուղերձում նաև հավատացրել է, որ «Վաշինգտոնը շարունակում է Բաքվի վստահելի գործընկերը մնալ՝ հավատարիմ հետագա երկկողմ համագործակցությանն ու գործընկերությանը»։

Ադրբեջանցի պաշտոնակցին ուղղված նամակում Բայդենը նաև նշել է. «Ադրբեջանը կարևոր է նաև այն ահռելի ներուժի իրացման տեսանկյունից ,որ իր մեջ պարունակում է Տրանսկասպիական համագործակցությունը»։

ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ այդ նախագծի կյանքի կոչումը հնարավորություն կտա «կայունացնել տարածաշրջանային և համաշխարհային շուկաները»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button