Բեռլինը կոչ է անում Թուրքիային Հունաստանի հետ հարաբերություններում ավելի զուսպ լինել

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին Հունաստանի հետ հարաբերություններում զսպվածություն ցուցաբերել։

Գերմանական կառավարության ղեկավարի այս տեսակետն այսօր լրագրողներին է փոխանցել նրա մամուլի քարտուղարը, նշելով, որ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրադրությունը՝ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է միասնաբար հանդես գան և զերծ մնան փոխադարձ սադրանքներից»։

«Հունաստանի օդային տարածքի խախտումն ու հունական կղզիների վրայով իրականացվող թռիչքները լավ երևույթներ չեն։ Կարծում ենք, որ նման քայլերն ապակառուցողական բնույթ ունեն և հակասում են դաշինքի ոգուն», – հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button