Գերմանիան Կիևին ՀՕՊ համակարգեր կտրամադրի

Գերմանիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի։ Այսօր Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում հնչեցրած ելույթում այդ մասին հայտարարել է դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Մենք Ուկրաինային կտրամադրենք նաև հատուկ ռադարներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղորոշել հակառակորդի հրանոթներն ու հրթիռային համակարգերը։ Սա Ուկրաինայի անվտանգության ապահովմանն ուղղված ևս մեկ որոշում է։ Մենք ճշտությամբ անուն ենք այն ամենն, ինչ հնարավոր է։ Այնպես որ ընդդիմության՝ մեր հասցեին հնչեցվող մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում», – նշում էր Շոլցը։

Գերմանիայի կանցլերը այս ելույթով հակադարձում էր ընդդիմադիր Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Ֆրիդրիխ Մերցին, որը, դիմելով խորհրդարանականներին, այսօր պնդում էր, թե Բեռլինը խուսափում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button