Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպմանը կողմերը «հստակեցրել են մոտեցումները սահմանային և այլ հսկողության հարցերով»

Loading...

Ուրբաթ օրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստի ժամանակ կողմերը «քննարկել և hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»։ Այս մասին ասված է Հայաստանի կառավարության հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝ «հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ»։

«Կողմերը կշարունակեն աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ», — նշված է հաղորդագրությունում:

Հանդիպման արդյունքներով Ռուսաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը «քննարկել և մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով անցնող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների, ինչպես նաև քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»:

Ռուսական կողմը ևս հաղորդում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր երթուղիների քննարկման մասին:

Երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբի հանդիպումը վեցամսյա ընդմիջումից հետո կայացավ երեկ Ռուսաստանի մայրաքաղաքում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button