Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ ԳԱԱ

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսօր նման հայտարարություն է տարածել Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)՝ մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Հայաստանի և Մարմնավաճառներ շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։

«Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Մարմնավաճառներ ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից», – ասված է հայտարարությունում։

Գիտությունների ազգային ակադեմիան հայտնում է, որ պատրաստ է Հայաստանի իշխանություններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են «քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար»:

Հայաստանի վարչապետի հետ մոտ մեկ շաբաթ առաջ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որը թե’ Բաքուն, թե’ Երևանը բաց և արդյունավետ էին որակել, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Անդրադառնալով Երևանի առաջ քաշած սկզբունքներին, թե պետք է քննարկել նաև Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու կարգավիճակը՝ Ալիևն ասել է, թե նման խնդիր Ադրբեջանում չկա։
Պաշտոնական Երևանը, հակադարձելով Ալիևին, կոչ է արել չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»։ Հայաստանի արտգործնախարարությունը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button