Ռուս-ամերիկյան արդյունավետ հարաբերությունների վերականգնում մոտ ապագայում դժվար տեղի ունենա. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի կարծիքով՝ ռուս-ամերիկյան արդյունավետ հարաբերությունների վերականգնում և հաշտեցում մոտ ապագայում դժվար տեղի ունենա։

«Ես չէի կանխատեսի, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երբեք չեն ունենա ավելի արդյունավետ հարաբերություններ։ Բայց ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար։ Ներկայիս դրությամբ դա տեղի չի ունենա», – ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ամերիկացի դիվանագետը:

Դեսպան Սալիվանը հավելել է նաև, որ չնայած հարաբերությունների ճգնաժամին, Ռուսաստանը չպետք է փակի ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում: «Մենք պետք է պահպանենք միմյանց հետ խոսելու ունակությունը», -ասել է դիվանագետը՝ շեշտելով, որ «սխալ կլինի» փակել աշխարհի երկու ամենամեծ միջուկային երկրների դեսպանատները:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button