Ռուսաստանի և Բելառուսի բուհերը դուրս են եկել Բոլոնիայի գործընթացից

Ռուսաստանյան և բելառուսական կրթական կազմակերպությունները դուրս են եկել Բոլոնիայի գործընթացից՝ Ուկրաինայի պատերազմին ռեկտորների մեծամասնության աջակցության ֆոնին։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Դմիտրի Աֆանասևը:

Ռուսաստանը Բոլոնիայի գործընթացին մասնակցում էր 2003 թվականից։ Այն նախատեսում է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա:

Բոլոնիայի գործընթացին Ռուսաստանի մասնակցության նպատակահարմարությունն արդեն քննարկվել է արևմտյան երկրների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, սակայն քննարկումը զգալիորեն սրվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Մայիսի 24-ին գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից և մշակել սեփականը։

Հունիսի 1-ին Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը նաև խորհուրդ էր տվել բուհերին չմասնակցել ուսանողների փոխանակման «Էրազմուս+» ծրագրին։ 2014 թվականից ի վեր Ռուսաստանից ծրագրին մասնակցել է ավելի քան 13,2 հազար ուսանող։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button