ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը պարտվեց Շոտլանդիայում

Loading...

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Գլազգոյում պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն՝ 0:2 հաշվով:

Չորեքշաբթի երեկոյան կայացած հանդիպման երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում՝ 28-րդ և 40-րդ րոպեներին: Գոլերի հեղինակներ դարձան Էնթոնի Ռալսթոնը և Սքոթ ՄըքՔենան:

B լիգայի առաջին խմբի մյուս հանդիպումը՝ Իռլանդիա — Ուկրաինա, ավարտվեց ուկրաինացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Երկրորդ տուրից հետո խմբում 3-ական միավոր ունեն Շոտլանդիայի, Ուկրաինայի և Հայաստանի հավաքականները, Իռլանդիան միավոր չունի:

Հունիսի 11-ին Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Ուկրաինային, հունիսի 14-ին կընդունի Շոտլանդիային:

Մրցաշարի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերին՝ 24-ին ընդունելով Ուկրաինային և 27-ին հյուրընկալվելով Իռլանդիային:

Մրցաշարի խմբային փուլին կհաջորդեն կիսաեզրափակիչները և երրորդ տեղի համար խաղը, եզրափակիչը կկայանա եկող տարվա հունիսին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button