Վախճանվել է Ռաֆայել Քոթանջյանը

Loading...

Այսօր 79 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում, չորս տարի անց տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-ից տարբեր տարիների աշխատել է Զանգեզուրի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան, սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում, աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր:

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Շվարցի «Թագավորը մերկ է», Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում, այդ թվում՝ «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «11:41»: 1994-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008-ից՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:

Ռաֆայել Քոթանջյանը 1980-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003-ին` Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009-ին` Գյումրու «Պատվո և նվիրվածության» շքանշանի, 2017-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին», — ասված է հաղորդագրությունում:

Հանրահայտ դերասանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. — «Ռաֆայել Քոթանջյանը մեծ սեր և ժողովրդականություն էր վայելում ոչ միայն հայ հանրության մեջ, այլև օտարերկրյա հանդիսատեսի բավական լայն շրջանում: Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում:

Նա «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն», «Ադամանդե ձեռքը», «Քաոս», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառո», «Ուրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը» և բազմաթիվ այլ հայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես դերասանի, մտավորականի և հայի սիրելի կերպար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button