Ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը

Դիմադրության շարժման ղեկավարները որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ վաղվանից հավաքելու են այս հրապարակում մայիսի սկզբից տեղադրված վրանները` հավելելով, որ միշտ, «ցանկության և անհրաժեշտության դեպքում երկու ժամ հետո ցանկացած հրապարակում» կվերականգնեն վրանային ավան:

«Մեր պայքարի ընթացքում մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ:

Շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած», – հայտարարեց նա:

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության առաջնորդներից Սաղաթելյանն ասաց, որ ամենշաբաթյա միջոցառումներ են անելու, այդ թվում` փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, պարտադիր գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն հանրահավաք, երթ, շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, ներառյալ Արցախում, Սփյուռքում և այլն: Մասնավորապես, հունիսի 18-ին նախատեսված է հանրահավաք, որտեղ ներկայացնելու են, թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում, իսկ հունիսի 16-ին` երթ:

Այս պայքարի արդյունքում, ըստ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի, հասարակությունն արթնացավ, և վերջնականապես փակվեց այն հարցը, թե Մարմնավաճառներ և Հայաստանի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտերին. «Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում և զիջում պարտադրել, ձևավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում, հանրային տարբեր շերտերի և շրջանակների աջակցությամբ: Փաստվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ` ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու, ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը»:

Իշխան Սաղաթելյանի ներկայացմամբ` Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը հստակ է և աներկբա, և գլխավոր խնդիրը մնում է չլուծված. «Հայաստանը դեռևս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնողը», – ասաց նա` հավելելով. «Մենք հեռացնելու ենք Նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարյուն»:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ընդդիմությունը պայքարը սկսել է Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button