Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում տրանսպորտային ապաշրջափակմանը. Միշուստինը` Փաշինյանին

Loading...

Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, այսօր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասել է նրա ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինը:

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ևս կարևորել է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը:

«Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն», — ասել է Հայաստանի գործադիրի ղեկավարը:

Այս ամսվա սկզբին` գրեթե կես տարվա դադարից հետո, Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարած աշխատանքային խմբի հերթական հանդիպման արդյունքում ռուսական կողմը հայտարարեց, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Այնինչ, հայկական կողմի հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Թե որոնք են այդ մոտեցումները, չէր նշվում։

Կառավարության հաղորդագրության համաձայն` Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև մտահոգությունները` կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ, նշելով, որ ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ:

Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, ասել է վարչապետ Միշուստինը` հավելելով, որ այստեղ աճելու հնարավորություններ կան: Ըստ նրա` ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում:

«Հայաստանում գործում են հայրենական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների, այլ ոլորտների, և հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար», — հավելել է ՌԴ կառավարության ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button