ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն Համագործակցության հուշագիր են ստորագրել

Loading...

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր։

Հուշագիրը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը։

Ինչպես Կոմիտեն է փոխանցում, հուշագրի համաձայն, երկու կառույցները կհամագործակցեն կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, կկազմակերպեն փոխանակման ծրագրեր, դասընթացներ, աշխատանքային քննարկումներ:

Բաբայանը Վաշինգտոնում էր հունիսի 12-ից 17-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման նպատակով։

Նա հանդիպել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button