Ղարիբաշվիլին անարդար է համարում Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը

Loading...

Պաշտոնական Թբիլիսին Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ չտրամադրելն անարդար որոշում է համարում։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Դա արդարացի չէ», — ասել է Վրաստանի առաջնորդը և կրկին պնդել, որ առաջինը հենց Թբիլիսին պետք է այդ կարգավիճակն ստանար․ — «Եթե նայեք աշխատանքին, մեր բարեփոխումներին, առհասարակ ամեն ինչին, ապա, իհարկե, Վրաստանն արժանիորեն կլիներ այս կարգավիճակը ստացած առաջին երկիրը։ Ինչո՞ւ։ Այո, քանի որ մենք ունենք շատ հստակ արդյունքներ, մեր երկիրը շատ հստակ աշխատանք է կատարել»։

Նախօրեին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե չի նախանձում ոչ Ուկրաինային, ոչ էլ Մոլդովային: Հետխորհրդային այդ երկու երկրները, ի տարբերություն Վրաստանի, կարող են ստանալ Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ արդեն այս ամիս։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button