Մուրատովը 103,5 մլն դոլարով վաճառել է իր Նոբելյան մեդալը և հասույթը կուղղի ուկրաինացի փախստական երեխաներին

Loading...

Ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը 103,5 միլիոն դոլարով վաճառել է իր Նոբելյան մեդալը ԱՄՆ-ի Heritage աճուրդի տանը: Ամբողջ հասույթը լրագրողը կնվիրաբերի ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային օգնության հիմնադրամին՝ ուկրաինացի փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին օգնելու համար։

Մուրատովը 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել խոսքի և արտահայտվելու ազատության պաշտպանությանն ուղղված իր ջանքերի համար, ինչը ժողովրդավարության և կայուն խաղաղության հիմնարար պայման է։ Լրագրողն իր մեդալն աճուրդի էր հանել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button