Պուտինը «հպարտ է» Ուկրաինայում ռուս զինվորների գործողություններով

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հպարտ է» ռուս զինվորների գործողություններով Ուկրաինայում, որտեղ, ինչպես պնդում է Մոսկվան, «ռազմական հատուկ գործողություն» է իրականացվում։

«Մենք հպարտ ենք, որ հատուկ ռազմական գործողությունների ընթացքում մեր մարտիկները գործում են խիզախ, պրոֆեսիոնալ, ինչպես իսկական հերոսներ», — հայտարարել է Պուտինը Կրեմլում Ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, Կրեմլի ղեկավարը հավաստիացրել է՝ «դրանք կհաղթահարվեն»։

Եվ «ի դեմս նոր սպառնալիքների և ռիսկերի՝ մենք ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր զինված ուժերը», — հայտարարել է Պուտինը՝ խոստանալով նոր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը շահագործման հանձնել մինչև տարեվերջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button