Ստամբոլում կարող է տեղի ունենալ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը

Loading...

Milliyet թուրքական պարբերականի փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Ստամբուլում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի օրակարգում Ուկրաինայում ամբարված հացահատիկի արտահանումն է:

Բանագնացների կազմը դեռևս հայտնի չէ, սակայն պարբերականը չի բացառում, որ հանդիպմանը կմասնակցեն Թուրքաիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայից տարբեր երկրներ հացահատիկի փոխադրման հարցը քննարկվում է թուրքական կողմի հետ, նշելով, այդ բանակցություններում ներգրավված են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

ՄԱԿ-ը հանդիպման կոնկրետ ժամկետը չի հաղորդել: Ուկրաինական կողմին մտահոգում է նավահանգիստների ապաշրջափակման հանգամանքն Օդեսայի վրա հարձակվելու նպատակով ռուսների կողմից օգտագործելու վտանգը:

Ուկրաինան աշխարհում ցորեն արտահանող չորրորդ երկիրն է: 2021 թվականի դրությամբ այդ երկիրը վաճառել է մոտ 45 միլիոն տոննա հացահատիկ և լոբահատիկավորներ:

Այսօրվա դրությամբ ռուսների կողմից Ուկրաինայի շրջապակված նավահանգիստներում ամբարված է մոտ 22 միլիոն տոննա ցորեն:

ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացրել են, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով աշխարհում կարող է սովամահության մատնվել մոտ 18 միլիոն մարդ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button