Ֆինլանդիային չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ

Loading...

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցության ձգտող Ֆինլանդիային չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ, հայտարարել է սկանդինավյան երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն։

«Ըստ էության, հանդիպմանը հատուկ առաջընթաց չարձանագրվեց, սակայն մենք գոհ ենք, որ քննարկումը մեկնարկել է», — ասել է Ֆինլանդիայի նախագահը:

«Ես չէի ցանկանա հստակ ժամկետներ հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված, սակայն քիչ հավանական է, թե մենք դա կանենք մինչև սեպտեմբեր», — հավելել է Նիինիստյոն։

Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան նախօրեին բանակցություններ են վարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ քննարկելու սկանդինավյան երկրների անդամակցության հայտերը և Անկարայի անվտանգային մտահոգությունները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ բանակցությունները «կառուցողական» է գնահատել, մինչդեռ Թուրքիան շարունակում է պնդել , որ «օրինական» մտահոգություններ ունի՝ կապված ահաբեկչության հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button