Բազմամարդ ակցիա Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ «Մենք Եվրոպա ենք»

Տասնյակ հազարավոր մարդիկ երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց էին հավաքվել Վրաստանի և Եվրամիության դրոշներով։ Շատերը պաստառներ էին պահել, որոնց վրա անգլերեն գրված էր՝ «Մենք Եվրոպա ենք»:

Ակցիային, որը կազմակերպել էին «Ամոթ» քաղաքացիական շարժումը և մի շարք այլ քաղաքացիական կազմակերպություններ, միացել էին ընդդիմության մեծ մասը, ուսանողներ, իրավապաշտպաններ։

Վրաստանը, ինչպես և Մոլդովան, Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել մարտի 3-ին: Մինչ այդ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, Կիևն էր դիմել ԵՄ-ին։

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է երեք երկրների դիմումների վերաբերյալ իր եզրակացությունները՝ խորհուրդ տալով Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ մի շարք պայմանների կատարումից հետո միայն։

Սպասվում է, որ Եվրամիության առաջնորդները թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button