Բաքուն ու Տաշքենդը կհամագործակցեն ռազմական ոլորտում

Տաշքենդում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել։

Կողմերը, ինչպես հաղորդվում է, պայմանավորվել են խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Այլ մանրամասներ կողմերն առայժմ չեն հայտնում։

Ալիևը Տաշքենդ է ժամանել այսօր, Ուզբեկստանի մայրաքաղաքում նա մասնակցել է իր հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը կրող հրապարակի բացման արարողությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button