Ֆինլանդիային չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցության ձգտող Ֆինլանդիային չի հաջողվել համաձայնության հասնել Թուրքիայի հետ, հայտարարել է սկանդինավյան երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն։

«Ըստ էության, հանդիպմանը հատուկ առաջընթաց չարձանագրվեց, սակայն մենք գոհ ենք, որ քննարկումը մեկնարկել է», – ասել է Ֆինլանդիայի նախագահը:

«Ես չէի ցանկանա հստակ ժամկետներ հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված, սակայն քիչ հավանական է, թե մենք դա կանենք մինչև սեպտեմբեր», – հավելել է Նիինիստյոն։

Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան նախօրեին բանակցություններ են վարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ քննարկելու սկանդինավյան երկրների անդամակցության հայտերը և Անկարայի անվտանգային մտահոգությունները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ բանակցությունները «կառուցողական» է գնահատել, մինչդեռ Թուրքիան շարունակում է պնդել , որ «օրինական» մտահոգություններ ունի՝ կապված ահաբեկչության հետ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button