Pussy Riot-ի անդամ Օլգա Բորիսովային թույլ չեն տվել մտնել Վրաստան

Loading...

Ռուսաստանյան Pussy Riot խմբի անդամ Օլգա Բորիսովան հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Թվիթերյան գրառման մեջ ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստը նշել է, թե արգելքի որոշման հետ կապված որևէ բացատրություն իրեն չեն ներկայացրել:

«Ես Թբիլիսիից բացի այլ տուն չունեմ, այնտեղ է իմ ընկերը, իմ բնակարանը, որի համար ես վճարում եմ», — գրել է Բորիսովան։

Օլգա Բորիսովան Թբիլիսի էր վերադառնում Pussy Riot-ի եվրոպական շրջագայությունից, որը կազմակերպվել էր ի աջակցություն պատերազմում տուժած ուկրաինացիների։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի իշխանություններն արգելել են նաև ռուսաստանցի մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլի, շաբաթներ առաջ էլ՝ ռուսաստանցի բլոգեր, Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկվող Օմսա Լանդերի մուտքը երկիր:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button