Թուրքիան և Սաուդյան Արաբիան ցանկանում են բարելավել հարաբերությունները

Loading...

Սաուդյան Արաբիայի թագաժառանք և փաստացի ղեկավար, արքայազն Մոհամադ բին Սալմանը մեկնել է Անկարա, որտեղ նրան դիմավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս այցը երկու երկրները համարում են խաթարված հարաբերությունները վերականգնելու լավ հնարավորություն:

Երկու երկրների միջև սուր ճգնաժամ է սկսվել այն բանից հետո, երբ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում սպանվել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին:

Ենթադրվում է, որ լրագրողին արքայազնի պատվերով ոչնչացրել է այդ հատուկ այդ նպատակով Ստամբուլ ուղևորված վարձու մարդասպանների խումբը:

Սաուդյան Արաբիան հերքել է պատվերի մեղադրանքը: Արքայազնը հայտարարել է, թե ինքը պատասխանատվություն է կրում, քանի որ իր օրոք է տեղի ունեցել հանցագործությունը: Միաժամանակ նա պնդել է, թե, իբր, որևէ տեղեկություն չի ունեցել սպանության կազմակերպման մասին:

2019 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը գործի հետ առնչություն ունեցող 5 պաշտոնյաների դատապարտել է մահվան և ևս 3-ին՝ 24 տարվա ազատազրկման:

Խաշոգջիի նախկին ընկերուհին՝ թրքուհի Հատիչե Չենքիզը, որի հետ լրագրողը մտադիր էր ամուսնանալ և փաստաթղթեր ստանալու համար էր այցելել հյուպատոսարան, այսօր հայտարարել է, թե թագաժառանգի այցը ոչինչ չի փոխում, քանի որ «հենց նա է պատասխանատվություն կրում այդ դաժան սպանության համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button