Ռուսաստանից պատերազմի մեկնարկից ի վեր հեռացել է ՏՏ ոլորտի 170 հազար մասնագետ

Loading...

Ռուսաստանին անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առնվազն 170 000 աշխատակից:

Այդ մասին այսօր Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովում ասել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Յուրի Զուբովը:

Նրա խոսքով, մասնագետների պակասի հիմնական պատճառը դարձել է երկրից նրանց արտագաղթը, որը սկսվել է այն բանից հետո, երբ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի»՝ շատ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Զուբովը կոչ է արել ձեռնարկել միջոցներ, որոնք գրավիչ կդարձնեն տեղեկատվական ոլորտի օտարերկրացի մասնագետների տեղափոխումը Ռուսաստան և, մասնավորապես, ազատականացնել արտասահմանցի մասնագետրներին Ռուսաստանում կեցության իրավունք տրամադրելու օրենքը:

Այն վերջերս ընդունվել է Պետական դումայում և հիմա քննարկվում է Դաշնության խորհրդում:

Ռուսաստանի իշխանությունները մինչ այդ չեն ընդունել ՏՏ ոլորտում մասնագետների զանգվածային հեռանալու խնդրի առկայությունը:

Վարչապետ Միխայիլ Միշուստինը մայիսին նույնիսկ պնդել է, որ «այդօրինակ տեղեկությունները հատուկ են դրվում շրջանառության մեջ» և հավաստիացրել, թե «հեռացած մասնագետների 85 տոկոսն արդեն վերադարձել է»:

Զուբովի խոսքով, Ռուսաստանում ՏՏ ոլորտում ներգրավված էր մոտ մեկ միլիոն մարդ: Եթե երկրից հեռացել է նրանցից 170 հազարն, ապա դա կազմում է մասնագետների մոտ 15 տոկոսը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button