Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 280-ի

Աֆղանստանում անցած գիշեր տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 280-ի, կան հարյուրավոր վիրավորներ:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը հավանաբար կավելանա: Փրկարարների ջոկատները դժվարությամբ են հասնում տուժած լեռնային բնակավայրեր:

Վիրավորներին փորձում են ուղղաթիռներով դուրս հանել աղետի գոտուց և հասցնել բուժկենտրոններ:

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Պակիստանի սահմանի մոտ գտնվող Խոստ անվամբ ավանի մոտակայքում:

Աֆղանստանի ներքին գործերի նախարար Սալահունդին Ավուբիի փոխանցմամբ, տուժածների մեծ մասը Պակտիկայի նահանգից է:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև հարևան Պակիստանում և Հնդկաստանում, սակայն այդ երկրներում տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռևս չկան:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button