Բենյամին Նեթանյահուն կարող է վերստին ստանձնել Իսրայելի վարչապետի պաշտոնը

Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսեթը, նախնական համաձայնություն է տվել օրենսդիր մարմնի լուծարմանը:

Դա նշանակում է, որ Իսրայելում 4 տարում տեղի կունենան 5-րդ արտահերթ ընտրությունները:

Ընդ որում, ըստ վերլուծաբանների, նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն ունի իշխանության վերադառնալու հնարավորություն:

«Մենք երջանիկ ենք, որովհետև տեղի կունենան նոր ընտրություններ, և մենք պետք է հաղթենք»,- ասել է Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդ» կուսակցոթյան խմբակցության պատգամավոր Միկի Զոհարը:

Կնեսեթը միաձայն է ընդունել լուծարվելու որոշումը: Նեթանյահուն այսօրվա դրությամբ Իսրայելի ընդդիմության լիդերն է:

Նախօրեին անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, «Լիկուդը» կարող է ազգայնական և կրոնական ուղղադավան ուժերի հետ դաշինք կազմել և մեծամասնություն ստանալ 120-տեսեղանոց Կնեսեթում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button