Գինտանաս Նաուսեդա. «Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսատանը դադարեցնի էներգամատակարարումը»

Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը Կալինինգրադ սանկցիոն բեռի փոխադրման արգելքի կապակցությամբ որոշի դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ մասին այսօր ասել է Լիտվայի նախագահ Գինտանաս Նաոսեդան: Միաժամանակ նա նշել , թե չի կարծում, որ Կալինինգրադի խնդիրը կհանգեցնի ռազմական առճակատման:

Այդպես նա արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, թե «Ռուսաստանն անպայման ցավոտ պատասխան կտա Լիտվայի թշնամական ակցիային»:

«Մենք սոսկ կատարում ենք Եվրոպական միության մակարդակով ընդունված որոշումները, և սա որևէ առնչություն չունի ռուս-լիտվական երկկողմ հարաբերությունների հետ: Մենք պատրաստվում ենք կատարել նաև պատժամիջոցների հետ կապված հաջորդ որոշումները: Շատ լավ կլինի, որ Եվրոպական հանձնաժողովը բացատրի ռուսներին այդ հարցերը, դա, հավանաբար, կնվազեցնի ներկայիս լարվածությունը, որը չի բխում ոչ Եվրամիության և ոչ էլ Ռուսաստանի շահերից»,- ասել է Նաուսեդան:

Լիտվան արգելել է իր տարածքով Ռուսաստանից Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ փոխադրել սանկցիոն ցանկում հայտնված ապրանքատեսակները, նշելով, որ այլ տեսակի բեռը հնարավոր է անարգել փոխադրել:

Կալինինգրադը շրջան է, որը Ռուսաստանի մայր տարածքից անջատված է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ Լիտվայի և Լեհաստանի տարածքով:

Ռուսաստանը սպառնացել է հարկ եղած դեպքում դադարեցնել Բալթյան երեք երկրների էներգամատակարարումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button