Լոնդոնը վիզաներ չի տվել ռուսաստանցի օրենսդիրներին ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու համար

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագրեր տրամադրել ռուսաստանցի օրենսդիրներին, ովքեր ցանկանում էին մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը պետք է գումարվի հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում:

Ռուսաստանցի սենատորը վիզաներ չտալու բրիտանացիների որոշումն անվանել է «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2016 թվականի հռչակագրի բացահայտ և կոպիտ խախտում»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button