Պատերազմում զոհվածների մի խումբ ծնողներ ԱԱԾ են հրավիրվում՝ բացատրություն տալու

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որ վերջերս հաղորդում են ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի դեմ, այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվում բացատրություն տալու։

ԱԱԾ-ից փոխանցում են, որ նրանց բացատրությունները լսելուց հետո կորոշվի՝ քրեական գործ կհարուցվի բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, թե՝ ոչ։ Ծնողները Արգիշտի Քյարամյանի դեմ հանցագործության հաղորդում ներկայացրել են մայիսի 20-ին Քննչական կոմիտեում հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։ Պնդում են, որ Քյարամյանը ոչ պատշաճ վարք է դրսևորել այդ հանդիպման ընթացքում՝ «վիրավորել է իրենց, մատ թափ տվել»։

Բացատրություն տված ծնողներից մեկը Վիգեն Ազատյանն էր, որն այսօր ասաց՝ քանի դեռ քննություն է ընթանում, ոչ ԱԱԾ-ում իր պատմածի, ոչ էլ մայիսի 20-ի միջադեպի մասին մանրամասներ չի ցանկանում հայտնել։

Մայիսի 20-ի հանդիպման մասին այսօր պարզաբանում է ներկայացրել Քննչական կոմիտեն՝ «անհիմն և արհեստական» որակելով հանդիպման մասին լրատվամիջոցների ու սոցցանցերի մեկնաբանությունները։ Կառույցից հայտնում են, որ ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը «ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի նպատակադրումները»:

«Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով»,- հայտնում է ՔԿ-ն։

Իսկ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը ծնողները վերստին պահանջել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեղադրյալ ներգրավվի պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններն ուսումնասիրող քրգործի շրջանակներում։

Այս պահանջը հարազատները ներկայացրին, երբ Փաշինյանը ապրիլին Ազգային ժողովում հայտարարեց, թե «44-օրյա պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, ինչ հիմա է, սակայն առանց զոհերի»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button