ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը․Պետրովան՝ Փաշինյանին

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային:

Անդրադառնալով երկրի մակրոտնտեսական վիճակին՝ վարչապետն ասել է, որ ընթացիկ տարում արձանագրվում են տնտեսական բարձր ցուցանիշներ, իսկ պետական բյուջեի եկամուտներն ունեն առաջացիկ աճ: Գործադիրի ղեկավարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կանխիկի շրջանառության կրճատման, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և իրականացվող այլ բարեփոխումների մասին։

ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել Հայաստանում տնտեսական կայունությանն ու զարգացմանն, իր հերթին ասել է Իվա Պետրովան՝ տպավորիչ համարելով Հայաստանում արձանագրվող տնտեսական ցուցանիշներն ու շեշտել բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ճանապարհաշինության, կրթության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, մաքսային կարգավորումներին և հանրային այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

ԱՄՀ հայաստանյան առաքելության նախկին ղեկավարը Նաթան Պորտերն էր։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի վերջից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button