Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկօրյա գագաթնաժողովը

Loading...

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Ակնկալվում է, որ ԵՄ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն Ուկրաինային և Մոլդովային դաշինքի անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցով։ Ավելի վաղ Եվրամիության գործադիր մարմինն էր նման առաջարկ ներկայացրել։

«Պատմական իրադարձություններ են տեղի ունենում», — գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Անդամակցության երկարամյա ու բարդ ճանապարհին թեկնածուները պետք է իրենց երկրները համապատասխանեցնեն այսպես կոչված «կոպենհագենյան չափանիշներին»․ սա ենթադրում է լայնածավալ բարեփոխումներ, որոնց նպատակը կոռուպցիայի վերացումն է, լիակատար ժողովրդավարության հաստատումը, մամուլի ազատության, մարդու իրավունքների ապահովումը։ Պարտադիր պահանջներից մեկն էլ բաց շուկայական մրցակցային տնտեսությունն է:

Եվրամիությանն անդամակցել ցանկացող երեք հետխորհրդային երկրներին էլ Եվրահանձնաժողովը բարեփոխումների ցանկ է ներկայացրել՝ Ուկրաինային՝ յոթ կետից բաղկացած, Մոլդովային՝ ինը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button