Ռուս-բելառուսական ՀՕՊ համակարգը անհապաղ ամրապնդման կարիք ունի. Շոյգու

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ ռուս-բելառուսական ՀՕՊ համակարգը անհապաղ ամրապնդման կարիք ունի։

«Հանգամանքները թելադրում են հրատապ համատեղ միջոցներ ձեռնարկել Միութենական պետության պաշտպանունակության ամրապնդման, զորքերի խմբավորումների մարտունակության բարձրացման և ՀՕՊ-ի միասնական տարածաշրջանային համակարգի համար», — «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Մոսկվայում բելառուս պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է նախարար Շույգուն։

Ռուսաստանյան ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր այդ հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում, և Մոսկվան պատրաստ է «ցանկացած աջակցություն ցուցաբերել բելառուս ընկերներին»։

Կիևը շարունակաբար պնդում է, որ Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հրթիռային հարվածների սպառնալիք կա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button