Փարիզն ու Բաքուն քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր

Loading...

Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։

Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդվում է, արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի և Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի գլխավորած պատվիրակությունները քննարկել են երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը տնտեսական, հումանիտար ոլորտներում, տարածաշրջանային հարցեր։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ», — ասվում է Բաքվի տարածած հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button