2022-ի մայիսին ՀՀ-ում արձանագրվել է ավելի քան 670 հազար վճարովի աշխատատեղ, թիվն, ըստ վարչապետի, ռեկորդային է

Loading...

2022-ի մայիսին Հայաստանում արձանագրվել է ավելի քան 670 հազար վճարովի աշխատատեղ, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թիվը ռեկորդային համարելով։

Ամփոփելով գործադիրի ղեկավարի շեշտեց՝ 2018-ի մայիսից Հայաստանում ստեղծվել է ավելի քան 125 հազար աշխատատեղ։

«2022-ի մայիսին Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ։ Մենք հաշվառում ենք միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և վճարվել է եկամտային հարկ։ 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսից մեր աշխատատեղերն ավելի են 38 հազար 273-ով կամ 6 տոկոսով և 2019 թվականի մայիսի նկատմամբ ավելի են 72 հազար 359-ով կամ 12 տոկոսով, իսկ 218 թվականի մայիսի նկատմամբ 125 հազար 235 աշխատատեղով։ Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 125 հազար աշխատատեղ», — ասաց վարչապետը։

Անդրադառնալով վճարված աշխատավարձային ֆոնդին՝ Փաշինյանն այն կրկին ռեկորդային համարեց՝ ընդգծելով՝ ֆոնդը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ։

«Այս թիվը մայիսների համեմատ ռեկորդային է, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 մլրդ 531 մլն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 63 մլրդ 369 մլն դրամով կամ 65 տոկոսով։ Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է», — ասաց վարչապետը՝ շարունակելով՝ եկամտային հարկի ընդհանուր գումարը մայիսին կազմել է 32 մլրդ 741 մլն դրամ, որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 3 մլրդ 811 մլն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 8 մլրդ 578 մլն դրամով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button