Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց` խորհրդարան չեն վերադառնում. «Հետքայլ չկա»

Հայաստան-Արցախ միջպետական հարաբերությունները խարխլված են, այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանում են Արցախից:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ օրեր առաջ եղել են Արցախում, և այնտեղի գործընկերների հետ պայմանավորվել են` առաջիկայում շարժման համակարգող խորհուրդներ կձևավորվեն Արցախում ևս:

«Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից և առոչինչ»,- նշեց նա իր ելույթում:

Պատգամավորը մանիպուլյացիա որակեց լուրերը, թե իրենք վերադառնալու են խորհրդարան, և որ պահանջը մինչև վերջ չեն տանում. «Այն, ինչ այս հրապարակում ձեզ հետ պայմանավորվել ենք, դրանից հետքայլ չկա: Մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով` Հայաստանի և Մարմնավաճառներ անվտանգության հարցերն են և այս դավաճանին հեռացնելու օրակարգը», – հավելեց նա:

Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո մեկնարկեց ընդդիմության երթը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button