ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է աբորտի սահմանադրական իրավունքը

Loading...

Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973-ին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով վճիռը՝ այդպիսով չեղարկելով աբորտի սահմանադրական իրավունքը: Այժմ անցանկալի հղիության ընդհատման հարցը կորոշվի նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակով։

«Սահմանադրությունը հղիության արհեստական ընդհատման իրավունք չի տալիս, իսկ աբորտը կարգավորելու իրավունքը վերադարձվում է ժողովրդին ու նրա ընտրված ներկայացուցիչներին», — ասված է պահպանողական մեծամասնությամբ դատարանի հաղորդագրությունում։

Ակնկալվում է, որ ԱՄՆ նահանգների մոտ կեսը աբորտների արգելք կամ սահմանափակումներ կունենա:

Գերագույն դատարանի որոշման հրապարակումից րոպեներ անց Միսսուրիի գլխավոր դատախազը ստորագրել է աբորտների արգելման օրենքը, նույն օրը աբորտների արգելքը ուժի մեջ է մտել նաև Հարավային Դակոտա նահանգում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բարձր դատարանի որոշումը որակել է «ողբերգական սխալ»՝ պնդելով, որ այդ վճռի հիմքում ընկած է «ծայրահեղական գաղափարախոսություն» և այն «խլում է ԱՄՆ-ի կանանց սահմանադրական իրավունքը»։ «Երկրում կանանց առողջությունն ու կյանքը այժմ վտանգված է», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Աբորտների արգելքի մասին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը բազմահազարանոց ցույցեր է հարուցել երկրի տարբեր նահանգներում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button