Ըստ ուկրաինական կողմի, հրթիռակոծվել են առաջնագծից հեռու գտնվող երկրի մի քանի շրջաններ

Loading...

Ուկրաինայի զինված ուժերի այսօր առավոտյան տարածած հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա Սևերոդոնեցկի մարտերի մասին։ Շաբաթներ տևած ծանր ռազմական գործողություններից հետո երեկ տեղական իշխանությունները հայտնել են քաղաքից ուկրաինական ուժերի նահանջի մասին։

Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները այսօր առավոտյան հաղորդել են ռուսական ուժերի կողմից առաջնագծից հեռու գտնվող երկրի մի քանի շրջանների հրթիռակոծությունների մասին։ Խոսքը մասնավորապես Ժիտոմիրի, Լվովի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի շրջանների մասին է։

Ծանր հրթիռակոծությունները, ըստ տեղերից ստացվող պաշտոնական հաղորդումների, անցած գիշեր իրականացվել են գրեթե միաժամանակ։

Հիմնական ռազմական գործողությունները ընթանում են Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լուգանսկի շրջանի արևմուտքում գտնվող Գորսկոյե և Զոլոտե գյուղերի տարածքում ուկրաինական զորքերի խմբի շրջափակման մասին։ Կիևը չի հաստատել է այդ տեղեկատվությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button