Հրաձգություն Օսլոյի գիշերային ակումբներից մեկում. երկու մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել

Loading...

Անցած գիշեր Օսլոյի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Դեպքից կարճ ժամանակ անց կասկածյալը ձերբակալվել է։

Նորվեգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հարձակման դրդապատճառների մասին առայժմ չի հաղորդել, միևնույն ժամանակ զինված հարձակումը մինչ այս պահը չի ներկայացվել որպես ահաբեկչություն։

Նորվեգիայի ժամանակակից պատմության ամենահայտնի ահաբեկչությունը Անդերս Բրեյվիկի հարձակումն էր Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարի վրա, որի հետևանքով զոհվել էր 69 մարդ։ Աջ ծայրահեղականը իր արարքը բացատրել էր «սպիտակամորթների ռասան փրկելու անհրաժեշտությամբ»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button