Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Սևերոդոնեցկը. քաղաքապետ Ստրյուկ

Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքը, այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկը։

Այն, որ ուկրաինացի զինվորականները հրաման են ստացել նահանջել ավելի ամուր դիրքեր, ավելի վաղ հայտնել էր Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտարարել քաղաքի գրավման մասին։ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն է հայտարարել, որ Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտին ու օդանավակայանն անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նա, ինչպես նաև Լուգանսկի անջատականները պնդում են, որ «Ազոտի» գործարանում գտնվող խաղաղ բնակիչները տարհանվել են։

Այս տեղեկատվությունը անկախ աղբյուրներից առայժմ հաստատել չի հաջողվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button