Վրաստանի ՍԴ-ն սկսել է Զուրաբիշվիլիի դեմ կառավարության հայցի քննությունը

Վրաստանի Սահմանադրական դատարանը այսօր սկսել է երկրի նախագահի դեմ կառավարության հայցի քննությունը, այս մասին ասվում է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վրաստանի կառավարությունը Բարձր դատարանից պահանջել է հստակեցնել գործադիրի և նախագահի լիազորությունների շրջանակը։ Իրավական անորոշություն էր առաջացել այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է հաստատել մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու կառավարության առաջարկը։

Կառավարությունը պնդում է, որ դեսպանների թեկնածուների ընտրությունը գործադիր իշխանության իրավասությունն է և նախագահն օժտված չէ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունն իրականացնելու լիազորությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button