ԱԱԾ-ը ավելի քան 3 կգ ափիոնի մաքսանենգության փորձ է կանխել

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է ավելի քան 3 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք կանխելու մասին:

Հաղորդագրության համաձայն, հունիսի 20-ին Իրանի քաղաքացի Բ. Զ.-ի կողմից «Հայփոստ» ընկերությանը հանձնված՝ Ավստրալական Միություն ուղարկվող առաքանիում ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողները հայտնաբերել են ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքցված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:

«Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից», – ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Բ. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հանցավոր մտադրությունների իրագործումը խափանելու ուղղությամբ:

ԱԱԾ-ը նշում է նաև, որ թմրամիջոցների առաձնապես խոշոր չափերով մաքսանենգության համար Քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button