ԱՄՆ-ը հակահրթիռային պաշտպանության արդիական համակարգեր կտա Ուկրաինային

Միացյալ Նահանգները ծրագրում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության արդիական համակարգեր գնելու մասին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով Գերմանիայում մասնակցում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, վերջերս հաստատել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք:

Ուկրաինայի նախագահն Արևմուտքին կոչ է արել հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային:

«Մեզ անհրաժեշտ է հզոր հակաօդային պաշտպանություն՝ ժամանակակից, լիովին արդյունավետ, որը կարող է ապահովել ամբողջական պաշտպանություն այդ հրթիռներից: Մենք այդ մասին ամեն օր խոսում ենք գործընկերների հետ», – երեկ երեկոյան իր հեռուստաուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահն այսօր տեսակապի միջոցով ելույթ կունենա Մեծ յոթնյակի գագաթնաժողովում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button